Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրել է կազմակերպության 2019-2021թթ. զեկույցը։ Այն ամփոփում է ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է $214 մլն, որի 91%-ը՝ գործընկերների, 9%-ը` ԱՆԻՖ-ի կողմից: Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր եւ փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.- Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արեւային կայանի ծրագիրը Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքների տարածքում:- Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից 6 ընկերությունում իրականացվել է ընդհանուր առմամբ մոտ $10 մլն-ի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել եւ ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր եւ որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ: Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է եւ դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ եւ կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։ Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաեւ առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:ԱՆԻՖ-ի զեկույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։ Tweet Դիտում՝ 23284