Մեկնարկում է ԱՄՀ-ի The Fund Challenge մրցույթն ուսանողների համար

21.05.2022 | 08:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #The Fund Challenge
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) The Fund Challenge ծրագրի մեկնարկի վերաբերյալ։

The Fund Challenge-ը տնտեսագիտության բակալավրիատի ուսանողների համար նախատեսված մրցույթ է, որն իրականացվում է Աֆրիկյան դեպարտամենտի (AFR), Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի (APD), Կարողությունների զարգացման ինստիտուտի (ICD), Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի (MCD) Նորարարության եւ փոփոխության գրասենյակ (OIC) համատեղ ջանքերով:

Եզրափակիչ անցած մասնակիցները կմասնակցեն 2022 թվականի տարեկան հանդիպումներին:

The Fund Challenge-ի նպատակն է ուսանողների շրջանում խթանել հիմնական մակրոտնտեսական վերլուծության նկատմամբ հետաքրքրությունը եւ բարձրացնել նրանց ընկալման մակարդակը, ծանոթացնել ԱՄՀ հիմնական գործունեությանը եւ նպաստել այս տարածաշրջանների երիտասարդների միջեւ երկխոսության զարգացմանը:

The Fund Challenge-ի հաջողությունը կախված է ուսանողների եւ համալսարանների իրազեկվածության բարձրացումից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել The Fund Challenge թիմի հետ IMF-FUNDCHALLENGE@imf.org հասցեով:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։
Դիտում՝ 3347

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW