ՊԵԿ աշխատակիցները հանդիպել են Շիրակի մարզի ՀԿ ներկայացուցիչների հետ

18.05.2022 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Շիրակ #օրենսդրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցչի հետ։

Ինչպես նշել են ՊԵԿ-ում, Կոմիտեի աշխատակիցները ներկայացրել են ոչ առեւտրային կազմակերպությունների հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները եւ եղանակները, օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։

ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են ներկաների հարցերին, ինչպես նաեւ անդրադարձել ՀԿ-ների եւ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։
Դիտում՝ 2337

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW