Մայիսի 13-ին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկեց «Իմ Մենթոր» նախագիծը, որին մասնակցեցին ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները: Հաշվի առնելով Հայաստանի երիտասարդների պոտենցիալը, եւ փորձառու մասնագետների առկայությունը, Կենտրոնական բանկը ներդրել է այս ծրագիրը, որի շնորհիվ մեկ ընդհանրական հարթակում թե՛ մենթին, թե՛ մենթորը կկարողանան հնարավորինս մասնակցել մենթորական ինստիտուտի կայացմանը՝ նպաստելով առողջ, աստիճանական զարգացման տեսլականին: Ինչպես նշել են Կենտրոնական բանկում, նախագծի նպատակը եւ գաղափարը անհատի, ֆունկցիայի, ինչպես նաեւ կառուցի մակարդակով եւ կառույցից դուրս լավ հարաբերությունների ստեղծումը եւ շարունակական զարգացումն է: Այն իր մեջ ներառում է Կենտրոնական բանկի համար կարեւոր 3 սկզբունքներ. - Ռազմավարությունից բխող ուսուցման մշակույթի տարածում՝ ցանկալի մշակույթ, - Ներկա եւ նախկին աշխատակիցների ներուժի արդյունավետ կիրառություն եւ շարունակություն՝ սիներգիա, - Մարդկային կապիտալի բնագավառում արդի գործիքակազմի կիրառություն, արագ եւ լավ արդյունքի ստացում՝ ճկունություն: «Իմ Մենթոր» նախագիծն ուղղված է Կենտրոնական բանկում երկար տարիներ աշխատած, փորձառու, կարիերային աճ գրանցած աշխատակցի եւ սկսնակ, նոր ընդունված կամ այլ աշխատակիցների միջեւ երկխոսության ստեղծմանը։ ՀՀ կենտրոնական բանկի հրավերով The LOFT կենտրոնի «Իմ Մենթոր» ծրագիրը ադապտացվում է բանկի անձնակազմի գործարկման համար, որի նպատակը Կենտրոնական բանկի աշխատակազմում մենթորության ինստիտուտի ներդնումն ու զարգացումն է՝ ի նպաստ կադրերի մասնագիտական, անհատական առաջընթացի և աճի։ Tweet Դիտում՝ 4266