Վրաստանի ֆինանսների նախարարը նշանակվել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ
13.05.2022 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ sputnik-georgia.com

Համապատասխան որոշումն ընդունվել է ՎԶԵԲ-ի 31-րդ տարեկան ժողովի եւ բիզնես ֆորումի ընթացքում, որն այս տարի անցկացվում է Մարաքեշում (Մարոկկո)։ Երկրորդ փոխնախագահ է դարձել Հորդանանի ներկայացուցիչը։
Իր ելույթում Խուցիշվիլին կենտրոնացել է Վրաստանի էներգետիկ ներուժի զարգացման վրա։ «Մենք պատրաստ ենք զարգացնել օրենսդրությունը վերականգնվող էներգիայի ոլորտում՝ ներդրումները խրախուսելու համար»,- ասել է Խուցիշվիլին։
ՎԶԵԲ-ը Վրաստանի համար ամենամեծ ներդրողներից է։ Մինչ օրս բանկը Վրաստանում €4 միլիարդ է ներդրել ավելի քան 250 նախագծերում, այդ թվում՝ 87%-ը մասնավոր հատվածում։
2020 թվականին Վրաստանում 16 նախագծերում բանկը ներդրել է ընդհանուր առմամբ €630 միլիոն, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Հիշեցնենք, որ մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է շուրջ €1․56 միլիարդ 191 ծրագրերում։ Ներդրումների 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: