Մասկն ասել է, որ Twitter-ը կարող է վճարովի դառնալ ընկերությունների համար

04.05.2022 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլոն Մասկ #Twitter
Twitter սոցիալական ցանցը կարող է վճարովի դառնալ ընկերությունների եւ պետական կառույցների համար, տեղեկացրել է Իլոն Մասկը հիշատակված սոցցանցի իր էջում։ Հիշեցնենք, որ Մասկը վերջերս հայտարարել էր Twitter-ը $44 միլիարդով գնելու մասին։

«Twitter-ը միշտ անվճար կլինի սովորական օգտատերերի համար, սակայն, հնարավոր է, փոքր գումարի դիմաց վճարովի դառնա առեւտրային կամ պետական օգտատերերի համար»,- Մասկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իսկ The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Twitter-ն արդեն մի քանի տարի անց կրկին կարող է դառնալ հանրային ընկերություն, ուստի դրա բաժնետոմսերը հնարավոր կլինի ազատ գնել բորսայում։

Պարբերականը նշում է, որ Իլոն Մասկը պոտենցիալ ներդրողներին ասել է, որ նախատեսում է IPO անցկացնել գործարքի ավարտից հետո արդեն երեք տարի անց։

Թերթը գրում է, որ նման որոշումը հազվադեպ չէ, սակայն սովորաբար ներդրումային հիմնադրամներն իրենց մոտ հինգ տարի ժամանակ են տալիս՝ ընկերության գործունեությունը կարգավորելու եւ դրա բաժնետոմսերը բորսայում կրկին տեղաբաշխելու համար։

Մասկն ավելի վաղ հայտարարել էր Twitter-ը հանրայինից ոչ հանրային ընկերության վերածելու մտադրության մասին, որից հետո դրա բաժնետոմսերը կարող են վաճառվել կամ փոխանակվել միայն մասնավոր կամ արտաբորսայական կարգով։
Դիտում՝ 3133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW