Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ չվերթերի թիվը կհասնի շաբաթական 290-ի
30.04.2022 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ molva33.ru

«Ապրիլի 29-ից մեր երկրների միջեւ թուրքական ավիաընկերությունների շաբաթական չվերթերի թիվն ավելացել է ավելի քան 100-ով, ներառյալ՝ թռիչքները Ռուսաստանի մարզերից։ Այսպիսով, շաբաթական չվերթերի ընդհանուր թիվը կհասնի 290-ի, դրանցից մի քանիսը կիրականացվեն մինչեւ մայիսի 15-ը` հնարավոր երկարաձգմամբ։ Մենք հուսով ենք, որ դա թույլ կտա զբոսաշրջային օպերատորներին եւ գործակալներին աստիճանաբար սկսել կատարել իրենց պարտավորությունները զբոսաշրջիկների առջեւ»,- Դոգուզովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նշել է, որ մայիսի 6-ից նաեւ «Աերոֆլոտ»-ը կսկսի թռիչքներ կատարել դեպի Անթալիա եւ Ստամբուլ՝ օրական մինչեւ երկու անգամ։ «Ռոստուրիզմ»-ը ՌԴ տրանսպորտի նախարարության հետ միասին մշտապես աշխատում է ռուսաստանցի զբոսաշրջիկների ուղեւորությունների տրանսպորտային հասանելիության ընդլայնման ուղղությամբ, այդ թվում՝ ուրիշ երկրներ, հավելել է գերատեսչության ղեկավարը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: