Twitter-ը գնելու մասին նորության ֆոնին Իլոն Մասկը $29 միլիարդ է կորցրել
27.04.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gala.de

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Forbes Real-Time հաշվիչի տվյալները, որն իրական ժամանակում գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը։
Միլիարդատիրոջ կարողությունը նվազել է 10,83%-ով՝ $268 միլիարդից մինչեւ $239,2 միլիարդ՝ պայմանավորված էլեկտրամոբիլներ արտադրող Tesla-ի բաժնետոմսերի 12%-ով նվազմամբ։ Մեկ օրվա ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան կրճատվել է մոտ $130 միլիարդով, իսկ Մասկի սեփական վնասները գրեթե 9 անգամ գերազանցել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը ($3 միլիարդ, 1021-րդ տեղը Forbes-ի ցուցակում):
Կտրուկ անկումը բացատրվում է նրանով, որ Twitter-ի նկատմամբ Մասկի ուշադրությունը վերջերս մտահոգություններ է առաջացրել Tesla-ի բաժնետերերի շրջանում: Ներդրողները մտավախություն ունեն, որ գործարարը ստիպված կլինի գրավադրել կամ վաճառել իր բաժնետոմսերը ընկերությունում՝ սոցցանցը գնելու համար վարկ ստանալու նպատակով։
«Բաժնետերերը մտահոգված են, որ Մասկը կարող է վաճառել Tesla-ի իր բաժնետոմսերը՝ Twitter-ի հետ գործարքը վճարելու նպատակով եւ որ նրա ուշադրությունը կարող է չբավարարել մի քանի ընկերություն կառավարելու համար»,- Wedbush ներդրումային ընկերության վերլուծաբան Դեն Իվի խոսքերն է մեջբերում Forbes-ը:
Այնուամենայնիվ, Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Forbes-ի ցուցակում նրան հաջորդող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հետ է մնում Tesla и SpaceX ընկերությունների սեփականատիրոջից $74 միլիարդով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: