Կայացել է Մեղրիի անցակետի արդիականացման միջազգային մրցույթը
08.04.2022 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

«Անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ եւ հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։
Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:
Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Կոմիտեում հիշեցնում են, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է ՀՀ ու ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տեւելու են 30 ամիս:
Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արեւային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային եւ ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաեւ հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:
Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի եւ կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաեւ կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաեւ տարանցիկ փոխադրումներին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: