ՌԴ ՆԳՆ-ն մտադիր է տեղեկատվություն ստանալ բանկերի տվյալների բազայից

06.04.2022 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ՆԳՆ #Սերգեյ Լեբեդեւ #բանկեր
ՌԴ Ներքին գործերի նախարարությունը Գլխավոր դատախազության հետ համատեղ մշակում է նախաձեռնություն, որը թույլ կտա իրավապահ մարմիններին իրական ժամանակում տեղեկատվություն ստանալ բանկային հաստատությունների եւ կապի օպերատորների տվյալների բազաներից։

Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար - ՆԳՆ Քննչական դեպարտամենտի պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Լեբեդեւը։

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է մշտապես ընդլայնել գործիքակազմը՝ կիբեռտարածությունում հանցավոր դրսեւորումների դեմ պայքարելու համար։ Ներկայումս մի շարք հարցեր պետք է մշակվեն, այդ թվում՝ դաշնային մակարդակով։ Օրինակ, պետք է կատարելագործվի իրավապահ մարմինների եւ բանկային հաստատությունների ու կապի օպերատորների հետ տեղեկատվության փոխանակման մեխանիզմը: Ռուսաստանի ՆԳՆ-ն բազմիցս հանդես է եկել աշխատանքի նոր եղանակներ ներդնելու նախաձեռնությամբ՝ հիմնված գերատեսչության, ինչպես նաեւ բանկային հաստատությունների եւ կապի օպերատորների տվյալների բազաներում պարունակվող մեծ ծավալով տեղեկատվության վերլուծության վրա»,- ասել է Լեբեդեւը։

Նրա խոսքով` իրական ժամանակում տեղեկատվության վերլուծությունը թույլ կտա իրավապահ մարմինների աշխատակիցներին, մի կողմից, արագորեն ստանալ զգալի տեղեկատվություն՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանը եւ մեղավորների հայտնաբերմանը, ինչպես նաեւ անմիջապես նախաձեռնել չարագործների կողմից օգտագործվող հաշիվների արգելափակումը, միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ։

«Մյուս տեսանկյունից, հանցագործների կողմից օգտագործվող հաշիվների, բաժանորդների համարների, կայքերի եւ այլնի մասին համակցված տվյալների բազայում պարունակվող տեղեկատվությունը բանկային հաստատություններին եւ կապի օպերատորներին թույլ կտա համակարգված աշխատանք իրականացնել հանցավոր միջադեպերի պրոֆիլակտիկայի եւ դրանց կանխելու համար»,- նշել է Լեբեդեւը՝ հավելելով, որ այս գաղափարը բոլորովին նոր չէ, որոշ պետություններ արդեն գնում են նմանատիպ ճանապարհով։
Դիտում՝ 3330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW