Google-ը ստեղծել է հիմնադրամ ի աջակցություն ուկրաինական ստարտափների

01.04.2022 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Google #Ուկրաինա #հիմնադրամ
Google-ը հայտարարել է Ուկրաինայից տեխնոլոգիական ստարտափներին աջակցելու նպատակով հիմնադրամի ստեղծման մասին։

Ինչպես հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով Google-ի բլոգում հրապարակված հաղորդագրությունը, հիմնադրամի ծավալը կկազմի $5 միլիոն, միջոցները կհատկացվեն առանց Google-ի մասնակցության ընկերությունների կապիտալում։

Ընկերությունները նաեւ կստանան Google-ի մենթորություն եւ պրոդուկտների աջակցություն: Թե ինչպես է տեղի ունենալու թեկնածուների ընտրությունը, չի նշվում։

«Այս գործնական աջակցությունը նախատեսված է օգնելու ուկրաինացի ձեռներեցներին պահպանել եւ զարգացնել սեփական բիզնեսը, ամրապնդել իրենց համայնքը եւ հիմք դնել տնտեսության վերականգնմանը»,- ասված է Google-ի հայտարարության մեջ:

Բացի ֆինանսավորումից, Google-ը կտրամադրի Վարշավայում իր տարածքը որպես ժամանակավոր գրասենյակ Ուկրաինայից հեռացած ստարտափների համար։ Մի քանի ընկերություն արդեն գործում են կամպուսում, նշել է Google-ը:

Google-ի տվյալներով՝ Ուկրաինայում գործում է մոտ 2000 ստարտափ։ Նրանցից 126-ը անցած տարվա սկզբից ներգրավել են վենչուրային ֆինանսավորում:
Դիտում՝ 2905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW