Rakuten Viber-ը գործառնական գրասենյակ է բացում Թբիլիսիում
29.03.2022 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /


NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ընկերությունը կկենտրոնանա բջջային հավելվածների զարգացման ուղղությամբ։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ Rakuten Viber-ի մասշտաբի ապրանքանիշի մուտքը վրացական շուկա նոր խթան կհանդիսանա երկրում բարձր տեխնոլոգիական բիզնեսի զարգացմամբ հետաքրքրված ընկերությունների եւ անհատների համար:
Թբիլիսիի Rakuten Viber թիմը, ի թիվս այլ ուղղությունների, կաշխատի iOS եւ Android համակարգերի հետ համատեղելի ծրագրային ապահովման կատարելագործման եւ զարգացման, ինչպես նաեւ ծրագրային ապահովման որակի բարելավման վրա։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Viber-ը Վրաստանում ամենապահանջված VoIP հարթակներից մեկն է, որի հաճախորդների բազան երկրում կազմում է 1,7 միլիոն ակտիվ օգտատեր՝ ընդհանուր բնակչության 3,7 միլիոնից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: