Միկրոֆինանսավորման ադրբեջանական բանկը վերանվանվել է AccessBank-ի

15.09.2008 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանում շուրջ 6 տարի գործող Միկրոֆինանսավորման ադրբեջանական բանկը /ՄՖԱԲ/ հայտարարել է իր` AccessBank անվանափոխման մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով «Տրենդը», մեկնաբանելով բանկի անվան փոփոխման վերաբերյալ որոշումը` ՄՖԱԲ գլխավոր մենեջեր Էնդրյու Պոսպիելովսկին ասել է, որ հին անվանումը ամբողջությամբ չէր արտացոլում բանկի գործունեությունը, քանի որ բանկի գործունեության շրջանակներն արդեն դուրս են եկել զուտ միկրոֆինանսավորման սահմաններից:

«Մենք փոխում ենք անվանումը, բայց մեր առաքելությունը մնում է նույնը. հասանելիության ապահովում բանկային ծառայություների ողջ հատվածին ինչպես փոքր եւ միջին ձեռնարկատիրության, այնպես էլ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար», - ասել է Պոսպիելովսկին:

Դիտում՝ 7232

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW