ՀայՓոստը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կհամագործակցեն

16.03.2022 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #սիմֆոնիկ նվագախումբ #Հայկ Կարապետյան
Հայաստանի փոստի ազգային օպերատոր ՀայՓոստը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի նպաստել դասական երաժշտության տարածմանը եւ հանրայնացմանը Հայաստանում:

Ըստ հուշագրի՝ ՀայՓոստը պետք է աջակցի նվագախմբին՝ փոստային բաժանմունքներում տեղեկատվական արշավներ կազմակերպելով, համերգների տոմսեր վաճառելով եւ դրանք առաքելով:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ իր հերթին կտրամադրի երաժշտական լուծումներ՝ ՀայՓոստի տեղեկատվական նյութերի ձեւավորման համար:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Անհրաժեշտ է, որ մենք եւ մեզ նման մյուս մեծ ընկերություններն իրենց ուժերի ներածին չափով աջակցեն դասական երաժշտության տարածմանը: Մեր երիտասարդները պետք է ավելի շատ առնչվեն դասական երաժշտությանը եւ ավելի գնահատեն իրական արվեստը: Մենք առաջիկայում նաեւ նախատեսում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին նվիրված նամականիշ թողարկել»,- ասել է Հայկ Կարապետյանը:

Սերգեյ Սմբատյանն էլ հույս է հայտնել, որ այս համագործակցությամբ դասական երաժշտությունը մուտք կգործի մարդկանց տներ՝ իր դրական ներգործությունն ունենալով նրանց կյանքում:
Դիտում՝ 2069

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW