ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել

15.03.2022 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներդրել։ Այս մասին ասված է այսօր Բրյուսելում տարածված ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նոր սահմանափակող միջոցները ներառում են.

- Ռուսաստանից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեւ ցուցակի ընդլայնում: Այն ներառում է օլիգարխների, լոբբիստների եւ քարոզիչների, որոնք «առաջ են մղում Կրեմլի տեսակետն Ուկրաինայում իրավիճակի շուրջ», ինչպես նաեւ ավիացիայի, ռազմական, նավաշինության եւ մեքենաշինության ոլորտներում առանցքային ընկերություններ:

- Նավթի եւ էներգետիկ ոլորտներում ներդրումների սահմանափակումներ:

- ԵՄ-ից Ռուսաստան շքեղության ապրանքների արտահանման արգելք: Որպես շքեղության ապրանք, ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նշված են, մասնավորապես, թանկարժեք մեքենաները եւ զարդերը։

- Պողպատե եւ երկաթե արտադրանքի ներմուծման սահմանափակումներ:

- Վարկանիշային գործակալությունների կողմից Ռուսաստանի Դաշնության հետ կապված վարկային վարկանիշները որոշելու համար որեւէ ծառայություն մատուցելու արգելք:

Նաեւ ԵՄ-ն եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության մյուս անդամները պայմանավորվել են չտրամադրել ռուսաստանյան ապրանքներին եւ ծառայություններին ԵՄ շուկաներում առավել բարենպաստ ռեժիմից օգտվելու հնարավորություն:
Դիտում՝ 3477
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW