2021-ին Վրաստանում կրկնապատկվել են օտարերկրյա ուղղակի ներդրումները
11.03.2022 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tbilisi-life.info

NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ աճը պայմանավորված է օտարերկրյա ուղղակի ներդրումների բոլոր երեք բաղադրիչների՝ կանոնադրական կապիտալի, վերաներդրումների եւ պարտքային պարտավորությունների ցուցանիշների ավելացմամբ։
Անցած տարի առաջատարը Մեծ Բրիտանիան էր, որին բաժին է ընկել Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների 51,8%-ը։ Նրան հաջորդում են Նիդեռլանդները (10,9%) եւ Չեխիան (7,1%)։ Ընդհանուր առմամբ, այս երեք երկրների մասնաբաժինն օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալում, 2021թ․ նախնական տվյալներով, կազմել է 69,8%։
Ոլորտային առումով ամենամեծ ծավալը բաժին է ընկել ֆինանսական հատվածին՝ $443,3 միլիոն, ինչը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 38,5%-ը։ Երկրորդ տեղում է ժամանցի, հանգստի եւ այլ ծառայությունների ոլորտը՝ $230,5 միլիոն, իսկ երրորդում՝ էներգետիկան՝ $157 միլիոն։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: