ՌԴ-ն ժանամակավորապես կարգելի ցորենի եւ շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

11.03.2022 | 00:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ցորեն #շաքար

Տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցների ենթահանձնաժողովը որոշել է ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, ենթահանձնաժողովն աջակցել է Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի եւ եղեգնաշաքարի հումքի արտահանումը ժամանակավորապես արգելելու որոշմանը, նշել են մամուլի ծառայությունում։

Երկու միջոցների գործողությունը հաշվարկված է ընթացիկ տարվա մինչեւ օգոստոսի 31-ը ժամանակաշրջանի համար։

«Որոշումներն ուղղված են ապահովելու երկրի պարենային անվտանգությունը եւ ընթացիկ պայմաններում կօգնեն պաշտպանել ներքին շուկան։ Միաժամանակ, պահպանվում են հնարավորությունները ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության համար»,- նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

Հացահատիկի մասով սահմանափակումներն, ըստ Տնտեսական զարգացման նախարարության, կտարածվեն ցորենի եւ մեսլինի, աշորայի, գարու եւ եգիպտացորենի վրա: Միաժամանակ, բացառություն է նախատեսված Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

«Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ ներկայումս Ռուսաստանում հացահատիկով ապահովվածությունը գերազանցում է 150%-ը։ Միաժամանակ, արտահանման ժամանակավոր արգելքը կկանխի գյուղմթերքի վերահոսքերը՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնին արդեն կատարել են իրենց համար անհրաժեշտ գնումների ծավալներն անմաքս ռեժիմով»,- ասված է հաղորդակցության մեջ։

Տնտեսական զարգացման նախարարությունում ընդգծել են, որ ենթահանձնաժողովի որոշումը համաձայնեցվել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ։

Իսկ շաքարի արտահանումը կարգելվի այն վերապահումով, որ ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինեն Գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությունների հիման վրա, պարզաբանել է Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, մաքսային ենթահանձնաժողովի նիստում որոշվել է ԵՏՀ հարթակում քննարկման համար առաջարկներ պատրաստել մի շարք ապրանքների, այդ թվում՝ կարտոֆիլի, սոխի, սխտորի, կաղամբի, գազարի, կակաոյի եւ մրգային խյուսի մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացման վերաբերյալ, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Որոշվել է նաեւ այս ցանկում ավելացնել երեխաների համար նախատեսված մի շարք ապրանքներ, մասնավորապես՝ փոքր երեխաների համար նախատեսված պատրաստի սննդամթերք եւ կրծքի կաթի փոխարինիչների արտադրության հիմք։ Պատրաստի առաջարկները կներկայացվեն մարտի 17-ին կայանալիք ԵՏՀ նիստին։

Դիտում՝ 8198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW