ՌԴ ԿԲ-ն հայտնել է՝ ինչպես Հայաստանում կարելի է գումար կանխիկացնել «Միր» քարտով

10.03.2022 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #«Միր» #Հայաստան,
Ռուսաստանի Կենտրոնական բանկն այսօր տեղեկացրել է, որ «Միր» քարտերի միջոցով հնարավոր է վճարել գնումների դիմաց եւ գումար կանխիկացնել արտասահմանյան մի շարք վարկային կազմակերպությունների բանկոմատներում:

Մասնավորապես, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանում «Միր» քարտերի միջոցով կարելի է վճարել գնումների դիմաց եւ գումար կանխիկացնել ArCa վճարային համակարգի մասնակից բանկերի բանկոմատներում:



Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային բանկն այսօր դիմել է միջազգային գործընկերներին՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու խնդրանքով։

«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում բոլոր գործառնություննները»,- ասված է Ուկրաինայի Ազգային բանկի հաղորդագրությունում։
Դիտում՝ 13206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW