Եվրոպական մի շարք երկրների կամ ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշումը չի կարող ապահովել Ռուսաստանի նման երկրի մեկուսացումը, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Իհարկե, կա հարաբերությունների խզում, տնտեսական հարաբերությունների կրճատում, մի շարք պետությունների՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի եւ այլ երկրների կողմից տնտեսության մեջ տարբեր սահմանափակող միջոցների գործարկում։ Սակայն սա չի նշանակում Ռուսաստանի մեկուսացում։ Աշխարհը չափազանց մեծ է, որ Եվրոպան եւ Ամերիկան կարողանան մեկուսացնել որեւէ երկիր, հատկապես Ռուսաստանի նման մեծ պետություն»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Պեսկովի կարծիքով՝ տնտեսության ներկայիս իրավիճակը կփոխարինվի տնտեսական սրընթաց աճով, իսկ օտարերկրյա ընկերությունները դեռ կվերադառնան ռուսաստանյան շուկա եւ շահագրգռված կլինեն հետ բերել բաց թողնվածը։ Նա նաեւ հայտարարել է, որ արտասահմանում ռուսաստանցի գործարարների ունեցվածքի դեմ որոշ երկրների սպառնալիքները «տնտեսական ավազակության կվինտէսենցիա են»։ Tweet Դիտում՝ 2662