Նուլանդը նախանշել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների չեղարկման պայմանները

04.03.2022 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վիկտորյա Նուլանդ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Մոսկվայի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։

Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տվյած հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Պատժամիջոցները կվերջանան, եթե Ռուսաստանն «ավարտի այս պատերազմը եւ օգնի վերակառուցել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը եւ ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաեւ նրա «գոյության իրավունքը»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։
Դիտում՝ 6940

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW