Մրցույթի եզրափակիչ են անցել ֆրանսիական, շվեդական եւ բրիտանա-իռլանդական ընկերությունները

27.08.2008 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունն այսօր հրապարակել է բջջային կապի## երրորդ օպերատորի արտոնագրին հավակնող, նախաորակավորման փուլ անցած ընկերությունների ցուցակը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, մրցույթի հաջորդ փուլ են անցել France Telecom (Orange ապրանքանիշ), CEO Blackrock Communications (Մեծ Բրիտանիա-Իռլանդիա), ինչպես նաեւ Tele2 AB (Շվեդիա) ընկերությունները:

Նախաորակավորման փուլ անցած ընկերությունները 40 օրվա ընթացքում պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն առաջարկությունները, որոնց քննարկումից հետո պետք է հայտարարվի մրցույթի հաղթողը:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել հետեւյալ ընկերությունները. France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), GEO (Անգլիա), Tele2 AB (Շվեդիա), Knightsbridge International Telecommunications Holding (Ավստրիա), Aetos Consulting Limited (Անգլիա), Kalba International (Եգիպտոս), AAA Capital GmbH (Գերմանիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա), Eventis Telecom (Ռուսաստանի Դաշնություն), EEC group (Եգիպտոս), mmC Group (Իսպանիա), Samsson group (Գերմանիա), SALEM AGENCIES AND SERVICES CO. (SAS) եւ JGAG:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը նաեւ տեղեկացնում է, որ ռուսաստանյան Eventis Telecom ներդրումային հոլդինգը դեռ նախօրեին հրաժարվել էր մասնակցել մրցույթին:

Դիտում՝ 5381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW