ԵՄ-ն պատժամիջոցների փաթեթ կսահմանի Բելառուսի տնտեսության եւ ֆիզանձանց դեմ

27.02.2022 | 22:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Բելառուս #պատժամիջոցներ
Եվրամիությունը (ԵՄ) պատժամիջոցների փաթեթ կսահմանի Բելառուսի տնտեսության եւ ֆիզիկական անձանց դեմ՝ Ուկրաինայում ռուսաստանյան ռազմական գործողությանը նպաստելու համար։

Այս մասին այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք սահմանափակող միջոցներ ենք կիրառելու Բելառուսի տնտեսության կարեւորագույն ոլորտների դեմ։ Կդադարեցվի ապրանքների արտահանումը․ օգտակար հանածոներից մինչեւ ծխախոտ, փայտանյութ, ցեմենտ, երկաթ եւ պողպատ: Մենք Բելառուսի վրա կտարածենք նաեւ երկակի նշանակության ապրանքների արտահանման սահմանափակումները, որոնք ավելի վաղ ընդունվել էին Ռուսաստանի դեմ»,- ֆոն դեր Լեյենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա հավելել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ այն բելառուսների նկատմամբ, ովքեր նպաստում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության իրականացմանը։
Դիտում՝ 4083

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW