“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” եւ “Այաս” ակումբը վերականգնում են Սեւանի ավանդական առագաստանավերի տեսակը

25.08.2008 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” եւ “Այաս” ծովային հետազոտությունների ակումբը օգոստոսի 23-ին ջրարկեցին## “Նաիրի” առագաստանավը` սեւանյան ավանդական առագաստանավերի տեսակներից առաջինը: Պահպանված հնագույն նկարների հիման վրա նոր կյանք է հաղորդվել սեւանանավերին` վերականգնելով դրանք որպես տեսակ: Ջրարկումից առաջ առագաստանավն օծվեց, ինչպես նաեւ անվանակոչվեց, այնուհետեւ իջեցվեց ջուրը:

“Նաիրի” նավակը Սեւանում ապագայում կայանալիք ռեգատներին մասնացություն կցուցաբերի եւ իր գոյությամբ կխթանի առագաստանավային սպորտի վերականգնումն, որն իր հերթին կնպաստի զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

Սեւանանավակի քաշը 1 տոննա է, այն պատրաստված է սոճենուց, նախատեսված է 15 անձի համար, երկարությունը 9 մետր է, լայնքը` 2.5 մետր:

Դիտում՝ 5336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW