Հայաստանում կանցկացվի վենչուրային կապիտալին նվիրված Venture Talks Conference-ը

23.02.2022 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Venture Talks Conference
Փետրվարի 24-ին Հայաստանում կկայանա վենչուրային կապիտալին նվիրված տարածաշրջանում իր տեսակով առաջին Venture Talks Conference-ը։

Միջոցառումը կազմակերպել են VTE ընկերությունը եւ UNION հարթակը, այն նախատեսված է վենչուրային կապիտալի շուկայի մասնագետների համար։

UNION-ը միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնագիտական քննարկումներ անցկացնել ներդրողների եւ նորարարների միջեւ՝ հնարավորութուն ընձեռնելով ձեւավորել համաշխարհային ներդրումների ապագան։ UNION հարթակի նպատակն է ստեղծել ազդեցիկ որոշում կայացնողների ակտիվ գլոբալ ցանց, որը կկարողանա ձեւափոխել համաշխարհային տնտեսությունը ապագա տասնամյակների ընթացքում։

UNION հարթակին անդամակցում են այնպիսի համաշխարհային կազմակերպություններ, ինչպիսիք են ZEPPELIN PARTNERS-ը, BLUE SPARROW SA-ն, STARTECH VC-ն, NVO CAPITAL VC-ն եւ VTE PARTNERS-ը, որոնք բոլորն էլ մասնագիտացած են վենչուրային կապիտալի շուկայում։



Կոնֆերանսը նպատակ ունի մեկտեղել վենչուրային կապիտալի շուկայի մասնագետներին եւ սկսնակներին` ներկայացնելու ֆենչուրային կապիտալի նորագույն գաղափարները: Քննարկման հիմնական թեմաները կլինեն՝ ինչպես ներգրավել ֆինանսավորման նոր տարբերակներ, ինչպես են բանկերը վաստակում այդ շուկայում եւ ինչ նորարարություններ կան վերչուրային կապիտալի շուկայում։

VENTURE TALKS-ը միջոցառումների շարք է, որն այս անգամ տեղի է ունենում Հայաստանում եւ որի ընթացքում վենչուրային կապիտալիստները եւ տեխնոլոգիական, արդյունաբերական եւ թվային որորտների այլ մասնագետներ կիսվելու են իրենց յուրահատուկ պատմություններվ, փորձով եւ գիտելիքներով։ Հյուրերը հանդես են գալու թե վենչուրային կապիտալիստի, թե ֆինանսավորողի տեսակետից եւ փորձելու են ուղղորդել սկսնակ վենչուրային կապիտալիստներին զարգացնել իրենց ձեռնարկությունները։

 Կոնֆերանսին ներկա են լինելու շուկայի առաջատար բոլոր կազմակերպությունների ղեկավարները՝ NVO CAPITAL-ի բաժնետեր Վլադիսլավ Զդորենկոն, STARTECH VC-ի հիմնադիր Օլեգ Լիննիկովը, Innovative Ventures Inc-ի հիմնադիր Թոմաս Նաստասը, Blue Sparrow-ի հիմնադիր Քրիսթոֆ Վան Թոնդերը եւ շուկայի այլ առաջատարներ։

Կոնֆերանսի հիմնական թեմաները՝

●    Վենչուրային կապիտալի ստեղծումն ու գործարկումը
●    Վենչուրային աշխարհը
●    Հնարավորությունները Հայաստանում։

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 24-ին «Էրեբունի Պլազա»-ում։ Մեկնարկը՝ ժամը 10:00-ին։
Դիտում՝ 8062
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW