Պուտին․ Ռուսաստանը $250 միլիարդի օգնություն էր տրամադրել Ուկրաինային

22.02.2022 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #Ռուսաստան #Ուկրաինա
1991-2013թթ․ ռուսաստանյան տարբեր տեսակի օգնությունից Ուկրաինայի բյուջեի ընդհանուր օգուտն, ըստ փորձագիտական գնահատականների, կազմել է մոտ $250 միլիարդ:

Այս մասին տեսաուղերձի ժամանակ նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ընդգծել, որ անկախության հռչակումից ի վեր Ուկրաինայից սկսել են նյութական աջակցության բազմաթիվ խնդրանքներ գալ։

«Եվ մեր երկիրը ցուցաբերում էր նման աջակցություն՝ հարգելով Ուկրաինայի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։ Ըստ փորձագիտական գնահատականների, որոնք հաստատվում են մեր էներգակիրների գների պարզ հաշվարկով, արտոնյալ վարկերի ծավալով, տնտեսական եւ առեւտրային արտոնություններով, որոնք Ռուսաստանը տրամադրում էր Ուկրաինային, այդ երկրի բյուջեի ընդհանուր օգուտը 1991-2013թթ. կազմել է մոտ $250 միլիարդ»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը ։

Նա նշել է, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանից օգնություն ակնկալող վարքագիծը երբեմն կրում էր անպարկեշտ բնույթ, որի վառ դրսեւորումը մշտական շանտաժն էր էներգետիկ տարանցման  եւ գազի գողության հարցերում։

«Աչքի էր ընկնում, որ ուկրաինական իշխանությունները գերադասում էին գործել այնպես, որ ունենան բոլոր իրավունքներն ու առավելությունները Ռուսաստանի նկատմամբ՝ միաժամանակ չկրելով ոչ մի պարտավորություն։ Գործընկերության փոխարեն սկսեց գերակշռել օգնություն ակնկալող վարքագիծը, որը Կիեւի իշխանությունների կողմից երբեմն ստանում էր բացարձակապես անպարկեշտ բնույթ։ Բավական է հիշել էներգետիկ տարանցման ոլորտում մշտական շանտաժն ու գազի ճղճիմ  գողությունը»,- ասել է նախագահը։


Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2011 թվականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է $50 միլիարդը․ հատկանշական է, որ 2019 թվականին Ուկրաինայի եւ ԵՄ բոլոր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը զիջում էր այս ցուցանիշին։
Դիտում՝ 5232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW