Իրանի եւ Կատարի իշխանությունները բանակցություններ են վարում երկու երկրները կապող ստորջրյա թունելի կառուցման շուրջ, նախօրեին հայտարարել է Իրանի նավահանգիստների եւ նավագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռաստադը:«Այժմ մենք բանակցություններ ենք վարում Կատարի հետ օդային տրանսպորտի, ծովային եւ նավահանգստային ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ ստորջրյա թունելի ստեղծման շուրջ։ Կատարի եւ Իրանի միջեւ ստորջրյա թունելի ստեղծումը կարելի է անվանել եզակի նախագիծ, որը կկապի Իրանի Բուշեհր նահանգի Դեյեր նավահանգիստը արաբական երկրի հետ»,- Ռաստադի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆարս գործակալությունը։Պաշտոնյայի խոսքով՝ «երկուշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կմեկնի Կատար՝ համապատասխան համաձայնագրերը ստորագրելու համար»։Իրանի նախագահ Ռաիսին փետրվարի 21-ին կմեկնի Կատար՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների համաժողովին, որը կանցկացվի փետրվարի 20-ից 22-ը։ Tweet Դիտում՝ 2337