Նախկին բանկիրն իրեն անվանել է Ղազախստանում բողոքի շարժման առաջնորդ
07.01.2022 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ kommersant.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին փախուստի մեջ գտնվող բանկիրն այսօր ասել է Ֆրանսիայում Reuters-ին տված հարցազրույցում։
Աբլյազովը նշել է, որ «Ալմաթիում ամեն օր ցուցարարները նրան հարցնում են, թե ինչպես վարվել»։ Նա նաեւ հայտարարել է, որ կվերադառնա Ղազախստան՝ գլխավորելու «ժամանակավոր կառավարությունը», եթե բողոքի ակցիան «ճիշտ տարածում ստանա»։
Բանկիրը հավելել է նաեւ, որ բողոքի ակցիաները համակարգելու համար միջոցներ չի ստացել արեւմտյան երկրներից։
Միաժամանակ, Աբլյազովը կոչ է արել արեւմտյան պետություններին միջամտել այն ամենին, ինչ կատարվում է Ղազախստանում, որպեսզի թույլ չտրվի հանրապետության մերձեցումը Ռուսաստանի հետ։
Աբլյազովի դեմ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում։ Նա մեղադրվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության, կեղծիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Ղազախստանում նրա դեմ գործ է հարուցվել 2009 թվականին, որից հետո բանկիրը փախել է երկրից եւ Ինտերպոլի կողմից հայտնվել միջազգային հետախուզման մեջ։
2018 թվականի նոյեմբերին Ղազախստանի դատարանն Աբլյազովին հեռակա դատապարտել է ցմահ ազատազրկման։ Այն ժամանակ նա մեղավոր է ճանաչվել վարկային հաստատության վարչության նախկին նախագահ Երժան Տատիշեւի սպանությունը կազմակերպելու մեջ։
Աբլյազովի պաշտպանությունը պնդում էր, որ նրա դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ դիմել էր Ֆրանսիայի պետական խորհրդին, որը չեղարկել էր արտահանձնման մասին որոշումը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: