Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը եւ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն այսօր կնքել են համագործակցության հուշագիր:Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջեւ ձեւավորել համագործակցության առավել արդյունավետ ձեւաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման եւ գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։Համագործակցության արդյունքում, նախատեսվում է՝1. «Թվային բանկային գործ» կրթության համար ժամանակակից լաբորատորիայի ստեղծում2. Պոլիտեխնիկի թվով 3 մասնաշենքերի նախագծերի նախնական դիզայնի աշխատանքների ֆինանսավորում3. Ուսանողների համար նպատակային վճարովի պրակտիկաների անցկացում բանկում4. Բուհում մասնագետների համար վերաորակավորման եւ նպատակային կարճաժամկետ դասընթացներ կազմակերպմամբ բանկի կադրային կազմի համալրում:Հուշագրի մեկ այլ կետի համաձայն՝ բանկը կաջակցի «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրի մշակման եւ իրականացման գործընթացին։ Զուգահեռ կկազմակերպվեն ուսանողների վճարովի պրակտիկաներ։Նախատեսվում է նաեւ, որ համագործակցության շրջանակում ուսանողների համար կկազմակերպվեն հանդիպումներ բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ, անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով։ «Թեստավորման եւ հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողները կապահովեն աշխատանքով՝ բանկում կամ բանկի գործընկեր կազմակերպություններում։ Լաբորատորիաներում հնարավոր է ապահովել ժամանակակից նորագույն ուսուցում եւ նպատակային վերապատրաստումներ, ինչպես նաեւ կազմակերպել մի շարք հետազոտական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2145