Hard Rock International-ը գնում է Mirage խաղատունը

15.12.2021 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Hard Rock International #MGM #Mirage
Ամերիկյան Hard Rock International-ը, որին պատկանում է Hard Rock սրճարանների ցանցը, MGM Resorts International-ից $1․075 միլիարդով գնում է Լաս Վեգաս Սթրիփի վրա տեղակայված Mirage խաղատունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով MGM Resorts-ի հաղորդագրությունը։

Նոր սեփականատերը նախատեսում է իրականացնել ռեբրենդինգ եւ խաղատունը վերածել կիթառի տեսքով հյուրանոցի, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Մինչ այդ, MGM-ը Hard Rock-ին կտրամադրի լիցենզիա, որպեսզի խաղատունը շարունակի գործել Mirage ապրանքանիշի ներքո առնվազն երեք տարի:

Գործարքի փակումը սպասվում է 2022 թվականի երկրորդ կեսին։ MGM Resorts-ն ակնկալում է, որ վաճառքից ստացված զուտ դրամական միջոցները հարկումից հետո կկազմեն $815 միլիոն:



Mirage-ը, որը հայտնի է իր տրոպիկական թեմայով եւ ժայթքող արհեստական հրաբուխով, բացվել է 1989 թվականին: MGM Resorts-ը գնել է խաղատունը 2000 թվականին, իսկ այն վաճառելու ծրագրերի մասին հայտնել այս տարվա նոյեմբերին։ Ընկերությունը կենտրոնանում է զվարճանքի այլ ոլորտների վրա, որտեղ աճի ներուժ է տեսնում, օրինակ՝ սպորտային խաղադրույքները: Բացի այդ, MGM Resorts-ը նախատեսում է խաղատուն գնել Ճապոնիայում:
Դիտում՝ 3510

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW