2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելավել է 4․3%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 3․6%-ով:ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար- հոկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1․1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 5․9%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 6․4%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3․1%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 6.9% եւ 9․9%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 13․6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 16․9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 11․8%-ով:Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1560