Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումների առաջատար Scylla ընկերությունը վերջերս ստացած $4.9 միլիոնի վենչուրային ներդրումներն ուղղել է իր արտադրանքի կատարելագործմանն ու ԱՄՆ-ում եւ Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես նշել են ընկերությունում, ներդրումները ներգրավվել են ավելի վաղ այս տարի՝ Seed փուլում: Ներդրումային միջոցները կուղղվեն նաեւ համաշխարհային շուկայում Scylla-ի տեխնոլոգիայի առավել տարածմանը եւ արհեստական բանականության հիման վրա աշխատող անվտանգային տեխնոլոգիան ավելի բազմակողմ ու ճշգրիտ դարձնելուն: Seed փուլի ներդրողներ Mucker Capital-ը, BAJ Accelerator-ը եւ Hustle Fund-ը աջակցում են Scylla-ի աճի ռազմավարությանը:Scylla-ի տեխնոլոգիաները կիրառվում են աշխարհի առաջատար ավտոգործարաններում, մարզադաշտերում, դպրոցներում, հիվանդանոցներում, օդանավակայաններում. օրինակ՝ Daimler, Major League Baseball, Chicago Cubs, CCSD, Oman Airports Management Company եւ այլն:«Մենք շարունակում ենք հզորացնել ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման մեր լուծումները, որոնք հաճախորդ կազմակերպություններին ու անհատներին օգնում են կանխավ հայտնաբերել վտանգները եւ կանխարգելել սպառնալիքները: Այս նոր ներդրումային միջոցների օգտագործումը մեզ թույլ կտա արագացնել տեխնոլոգիաների աճը եւ ավելի շատ հաճախորդներ ներգրավել»,- նշել է Scylla-ի գործադիր տնօրեն Ալբերտ Ստեփանյանը: «Մենք աջակցել ենք Scylla-ին եւ նրանց հիմնադիրներին, քանի որ հավատում ենք թիմին ու առաքելությանը: Scylla-ն առաջատար մասնավոր անվտանգության համակարգ է, որի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բարձրացնել մասնավոր եւ հանրային անվտանգության որակը: Scylla-ի լուծումներն ապահովում են բացառիկ ճշգրտություն՝ նվազեցնելով կեղծ ահազանգերի 99%-ը»,- իր հերթին ասել է Mucker Capital-ի համահիմնադիր եւ բաժնետեր Վիլյամ Շուն: Scylla-ի տեխնոլոգիան հզորացնում է մասնավոր անվտանգության ոլորտը հաջորդ սերնդի AI (արհեստական բանականության) լուծումներով, առաջարկելով օբյեկտների եւ անոմալիաների հայտնաբերում, հետագծում, վարքագծի ճանաչում, ներխուժման հայտնաբերում, դեմքի ճանաչում, ջերմային զննում, անձի որոնում, անօդաչու թռչող սարքերի անվտանգություն: Scylla-ի հայաստանյան գրասենյակում աշխատում են 60-ից ավելի մասնագետներ: Թիմը համալրելու նպատակով ընկերությունը հայտարարում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին. կարող են դիմել DevOps Engineers, .NET Software Developer, Senior C++ Developer, Front-End Developers, Back-End Engineers, Tech Support մասնագետները: Scylla-ի մասին. Scylla-ն հիմնադրվել է 2018 թվականին: Ընկերությունը մշակում է արհեստական բանականությամբ աշխատող՝ իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման լուծումներ, որոնք օգնում են ընդլայնել անվտանգության ենթակառուցվածքները, խնայել ծախսերը եւ մեծացնել իրավիճակի մասին իրազեկությունը: Scylla-ի տեխնոլոգիական լուծումները տրամադրում են բացառիկ ճշգրտություն ու արդյունավետություն՝ մինչեւ 99%-ով նվազեցնելով կեղծ ահազանգերը: Իրական ժամանակում ֆիզիկական սպառնալիքների հայտնաբերման Scylla-ի տեխնոլոգիան համաշխարհային շուկայի առաջատար լուծումներից մեկն է: Tweet Դիտում՝ 7826