Հայաստանյան Expper Technologies ստարտափի կողմից մշակված Robin ռոբոտը ներառվել է ամերիկյան Time ամսագրի 100 The Best Inventions of 2021 վարկանիշում։Ամեն տարի TIME-ն ընտրում է այն գյուտերը, որոնք աշխարհը դարձնում են ավելի լավը, խելացի եւ մի փոքր ավելի զվարճալի:«Երբ Հայաստանի կլինիկայում 8-ամյա թոքաբորբով հիվանդը երկու օր համարյա ոչինչ չէր կերել, բուժանձնակազմը նոր դեմք բերեց նրա սենյակ՝ Robin ռոբոտին: Մոտ 20 րոպե սիրելի կենդանիների մասին խոսելուց եւ I Spy խաղը խաղալուց հետո Ռոբինը հրաժեշտ տվեց՝ խոստանալով վերադառնալ միայն այն դեպքում, եթե հիվանդը խոստանա ուտել: Դե իհարկե, նա սկսեց ուտել:Խոշոր, կլոր աչքերով եւ կենսուրախ բնավորությամբ Robin-ն արհեստական բանականության վրա հիմնված ուղեկից է, որը նախատեսված է հիվանդանոցներում եւ կլինիկաներում երեխաների անհանգստությունն ու մենակությունը թեթեւացնելու համար: «Նպատակն էր ստեղծել մի տեխնոլոգիա, որը ոչ միայն սարք է, այլ հասակակից եւ ընկեր»,- ասել է ձեռներեց Կարեն Խաչիկյանը՝ Robin-ի հպարտ ծնողը: Ռոբոտը նման է Pixar-ի իրական կերպարին, որը կարող է ճանաչել երեխայի հույզերը եւ արձագանքել՝ հիմնվելով պահպանված հիշողության վրա։ Նա նույնիսկ կարող է պարզ ձեւով բացատրել բժշկական պրոցեդուրաները: Robin-ն օգտագործվում է աշխարհի 12 հաստատություններում, իսկ առաջիկա 12 ամիսների ընթացքում նախատեսվում է վերջինիս մուտքը ԱՄՆ 100 հաստատություն»,- գրել է Time-ը։ Tweet Դիտում՝ 3127