Համաշխարհային հանրությունը պետք է անհապաղ սկսի միջոցներ ձեռնարկել՝ ամրապնդելու գլոբալ մատակարարման շղթաների կայունությունը եւ անել այնպես, որ ներկայումս եղած ուշացումներն ապագայում չկրկնվեն:ՏԱՍՍ-ի փախանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Հռոմում ընթացող G20-ի գագաթնաժողովի շրջանակում։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ «ոչ մի երկիր չի կարող լուծել այս խնդիրը միակողմանի գործողություններով»։ «Համակարգումը առանցքային դեր է խաղում»,- ընդգծել է նա։ Բայդենի խոսքով՝ մատակարարման շղթան նաեւ «պետք է թափանցիկ լինի, որպեսզի իշխանությունները եւ մասնավոր հատվածը կարողանան ավելի լավ կանխատեսել հնարավոր դեֆիցիտը եւ արձագանքել դրան»։Բայդենը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հաջորդ տարվա սկզբին կազմակերպել բազմակողմ համաժողով՝ նվիրված համաշխարհային մատակարարման շղթաների կայունության ամրապնդմանը: Tweet Դիտում՝ 3011