Ամերիաբանկի ակտիվները 2021թ․ 3-րդ եռամսյակում կազմել են 1 տրլն 79 մլրդ դրամ

28.10.2021 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Արտակ Հանեսյան #ցուցանիշներ
Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասել է, որ բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով։

Այս մասին Արտակ Հանեսյանն ասել է այսօր՝ Ամերիաբանկի 2021թ․ 3-րդ եռամսյակի գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկը կանոնադրական կապիտալի գծով 2-րդ հորիզոնականում է՝ 54 մլրդ դրամով։

«Մենք այս տարի ակտիվ ենք եղել նոր կապիտալի տարրեր ներգրավվելու ուղղությամբ։ Հաջողվել է տարվա ընթացքում ներգրավել շուրջ 18 մլն դոլարի համարժեք ստորադաս փոխառություն՝ մեր գործընկեր միջազգային ֆինանսական կառույցներից մեկից, որը մեր հետագա աճն ապահովելու հնարավորություն է տվել։ Բացի այդ, մենք բավական ակտիվ ենք եղել նաեւ կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման հարցում, երկու ծրագրով, որոնք են՝ կորոնավիրուսի համավարակի սուբսիդավորման եւ գյուղատնտեսության աջակցման ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման ծրագրերը, ընդամենը տրամադրել ենք 600 վարկ՝ ընդհանուր 40 մլրդ դրամ ծավալով»,- ասել է Արտակ Հանեսյանը։

Ամերիաբանկի ակտիվները նշված ժամանակահատվածում կազմել են 1 տրլն 79 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 955 մլրդ դրամ, վարկային ներդրումները 600 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները՝ 672 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը կազմել է 14 մլրդ դրամ։

2021թ․ 3-րդ եռամսյակի տվյալներով՝ Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է, որը պետական բյուջե է վճարել, ընդհանուր առմամբ, 7,13 մլրդ դրամի հարկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62,5%-ով։

«Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են՝ հիմնական ֆինանսական ցուցանիշներով առաջատար դիրքերի պահպանումը, բարձր որակի սպասարկման ապահովումն ու մշտապես բարելավումը եւ պորտֆելների դիվերսիֆիկացին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կարեւորում են թվային վերափոխումն ու դրա ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը։
Դիտում՝ 4235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW