“Յունիբանկը” Երեւանում ներդրել է հաճախորդների սպասարկման օն-լայն համակարգ

29.07.2008 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/.“Յունիբանկը” հայտարարել է Երեւանում հաճախորդների սڕUݕVϕԕU֠օն-լայն համակարգի## ներդրման մասին` գլխամասային գրասենյակը եւ տասներկու մասնաճյուղերը տվյալների միասնական բազային միացնելու եղանակով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, համակարգի ներդրման շնորհիվ բանկի հաճախորդները կարող են իրենց դրամական մուտքերը եւ այլ բանկային գործարքները կատարել Երեւան քաղաքում տեղակայված ”Յունիբանկ”-ի 12 մասնաճյուղերից մեկում:

Օն-լայն ռեժիմով կատարվող աշխատանքը UNIStream համակարգի հաճախորդներին հնարավորություն է տալիս նաեւ դրամական փոխանցումները ստանալ բանկի մայրաքաղաքային յուրաքանչյուր մասնաճյուղում` անկախ փոխանցողի նշած հասցեից:

Նախատեսվում է, որ “Յունիբանկի” մասնաճյուղային ցանցը Հայաստանի մարզերում օն-լայն համակարգին կմիացվի ընթացիկ տարվա օգոստոսին:

Դիտում՝ 5256
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW