Բրիտանական Թագավորական դրամատունը նախատեսում է ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ ստանալ հին հեռախոսներից եւ նոթբուքերից, հաղորդում է BBC-ն:Այս նպատակով Դրամատունը համաձայնագիր է կնքել կանադական Excir ստարտափի հետ, որի շրջանակում նախատեսում է Մեծ Բրիտանիայում ներկայացնել էլեկտրոնային թափոններից ոսկի ստանալու աշխարհում առաջին տեխնոլոգիան:Նախատեսում է, որ թանկարժեք մետաղները կհանվեն սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ Դրամատան տարածքում, եւ անհրաժեշտություն չի լինի էլեկտրոնային թափոններն ուղարկել ձուլարաններ` բարձր ջերմաստիճանի տակ վերամշակելու համար:Դրամատան գործադիր տնօրեն Էնն Ջեսոփն ասել է, որ տեխնոլոգիան կօգնի «իրական ազդեցություն ունենալ աշխարհի ամենամեծ բնապահպանական խնդիրներից մեկի լուծման վրա»: Ըստ եղած գնահատականների՝ այսօր վերամշակվում է էլեկտրոնային թափոնների միայն մեկ հինգերորդ մասը:Հետազոտողների հաշվարկներով՝ 2021 թվականին դեն նետված էլեկտրոնային եւ էլեկտրական սարքավորումները կկշռեն ավելի քան 57 միլիոն տոննա: Եթե ոչինչ չձեռնարկվի այս խնդրի լուծման համար, ապա 2030 թվականին թափոնների ծավալը կհասնի 74 միլիոն տոննայի, նշել են Դրամահատարանը։Այս տեխնոլոգիայի սկզբնական օգտագործումն արդեն հնարավորություն է տվել ստանալ 999.9 մաքրության ոսկի, հետագայում նախատեսվում է ստանալ նաեւ պալադիում, արծաթ եւ պղինձ: Tweet Դիտում՝ 4686