ՎՏԲ-Հայաստան Բանկ. ապառիկ գնումներ ավելի քան 600 գործընկեր վաճառակետերում
20.10.2021 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /


Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող բանկի գործընկերների լայն ցանցի միջոցով հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են գնել անհրաժեշտ սպառողական ապրանքներ՝ կահույք, կենցաղային կամ համակարգչային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, շինանյութ, ավտոպահեստամասեր, սպորտային ապրանքներ, երաժշտական գործիքներ եւ բազմաթիվ այլ սպառողական ապրանքատեսակներ:
Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապառիկ վարկավորմամբ օգտվել նաեւ տարբեր ոլորտների ծառայություններից` տուրիստական փաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցային ոլորտի ծառայություններ, ատամնաբուժական ծառայություններ, ամսական աբոնեմենտներ՝ սպորտային-առողջարարական կենտրոններում, էսթետիկ վիրաբուժության ծառայություններ եւ այլն:
Ապառիկ վարկ կարելի է ձեւակերպել նաեւ առցանց՝ ընտրելով անհրաժեշտ ապրանքը գործընկերների կայքից եւ լրացնելով վարկային հայտ՝ առանց բանկ կամ վաճառակետեր այցելելու անհրաժեշտության:
Ապառիկ վարկերը տրամադրվում են սկսած 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամ գումարի չափով, տարեկան՝ 0%-ից մինչեւ 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկերից կարող են օգտվել մինչեւ 70 տարեկան հաճախորդներն՝ ամսական եկամուտը հավաստող փաստաթղթի հիման վրա:
Պրոդուկտի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: