Ներկայացվել է նավթի գնի փոփոխության երեք սցենար
13.10.2021 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ seekingalpha.com

Ինչպես հաղորդում է RBC-ն, նման կանխատեսում է ներկայացված Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) World Energy Outlook 2021 զեկույցում:
Հետազոտությունում ուսումնասիրվել են համաշխարհային տնտեսության ապակարբոնացման տարբեր սցենարներ եւ դրա հետ կապված՝ նավթի ու այլ էներգակիրների գների փոփոխություններ: Ամենակոշտ սցենարը կոչվում է Net Zero Emissions, որի իրականացման դեպքում 2050 թվականին նավթի սպառումը կկազմի օրական 24 միլիոն բարել:
Իսկ եթե աշխարհի երկրներն ամբողջությամբ եւ ժամանակին իրականացնեն կառավարությունների կողմից արդեն իսկ նախատեսված միջոցները (Announced Pledges Scenario), ապա նավթի գները կմնան մոտավորապես նույն միջակայքում, ինչ այսօր. $67 մեկ բարելի դիմաց` 2030 թվականին, եւ $64՝ 2050 թվականին:
Չափավոր սցենարը (Stated Policies Scenario) ենթադրում է, որ մինչեւ 2050 թվականը կլիմայական ոչ բոլոր նպատակներն իրականացված կլինեն: Այս դեպքում IEA-ն նավթի գները կանխատեսում է $60-90 սահմանում: Իրադարձությունների նման զարգացումների պարագայում նավթի նկատմամբ համաշխարհային պահանջարկը կհասնի գագաթնակետին 2030-ականներին՝ օրական 104 միլիոն բարել, այնուհետեւ մինչեւ 2050 թվականն աստիճանաբար կնվազի, կարծում են IEA-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: