Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը /Beeline ապրանքանիշ/ այսօր հայտարարել է Հայաստանում## իր աշխատակիցների համար նախատեսված Beeline-ի կորպորատիվ համալսարանի բացման մասին:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով Beeline կորպորատիվ համալսարանի այսօր Երեւանում կայացած բացման շնորհանդեսին, “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում անձնակազմի հետ աշխատանքի ու կազմակերպչական զարգացման ծառայության պետ Գալինա Վորոնեցկայան ասել է, որ համալսարանի բացումը թույլ կտա միասնական կորպորատիվ չափորոշիչ եւ կառավարման կուլտուրա մշակել “ԱրմենՏել” ընկերությունում:Նրա խոսքերով, “ՎիմպելԿոմը” բոլոր այն երկրներում, ուր այն ներկա է, իր առջեւ “թիվ 1 գործատու” դառնալու հավակնոտ խնդիր է դնում, եւ կորպորատիվ համալսարան բացելու որոշումը քայլ է այդ նպատակին տանող ճանապարհին:“Այսօր շուկայում պայքար է ընթանում հաճախորդների ու արհեստավարժ մասնագետների համար, եւ տվյալ համատեքստում Beeline համալսարանը, որտեղ կպատրաստվեն ընկերության արհեստավարժ մասնագետներն ու մենեջերները, ռազմավարական նշանակություն է ձեռք բերում”,- ասել է Գալինա Վորոնեցկայան:“ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հայտարարել է, որ այնպիսի երկրներում, ինչպիսինը Հայաստանն է, հաճախորդները շատ պահանջկոտ են, եւ դա ընկերությանն արագ զարգանալու հնարավորություն է տալիս:Beeline համալսարանի ղեկավար Նատալյա Ժուրավլյովան ասել է, որ համալսարանի առավելությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս աջակցել ընկերության ռազմավարությանը, գիտելիքներ կուտակել եւ փորձ փոխանակել:Նատալյա Ժուրավլյովան ասել է, որ համալսարանի տարբերակիչ առանձնահատկությունը դրա դասախոսական կազմն է, որը ձեւավորվել է բացառապես ընկերության սերտիֆիկացված մարզիչներից, որոնք տիրապետում են դասավանդման հմտությունների բոլոր այն երկրներում, ուր ներկա է “ՎիմպելԿոմը”: Tweet Դիտում՝ 6168