Հարկային ծառայությունը հարկատուներին կոչ է արել “աշխատել վստահության մթնոլորտում”

17.07.2008 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Հարկային պետական ծառայությունն այսօր հարկատուներին կոչ է արել## “աշխատել վստահության մթնոլորտում”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր տարածած հաղորդագրության մեջ Հարկային պետական ծառայությունը նշել է, որ իր հարաբերությունները հարկատուների հետ տեղափոխել է վստահության դաշտ` սկսելով կիրառել հաշվետվությունների ընդունման նոր կարգը:

Հուլիսի 1-ից հարկ վճարողներն իրենց հաշվետվությունները հարկային մարմիններին իրենց հայեցողությամբ ներկայացնում են փոստի, կամ հարկային մարմիններում տեղակայված արկղերի միջոցով, ինչպես նաեւ կարող են օգտվել “բաց պահուհանից”, երբ հարկատուն իր ցանկությամբ կարող է պարզաբանումներ ստանալ տեսչության համապատասխան աշխատակցից:

“Քայլ դեպի հարկատուն արդեն կատարվել է, եւ հարկային պետական ծառայությունը հարկ վճարողներին հորդորում է ներկայացնել ճիշտ հաշվետվություններ: Եթե հարկատուն շրջանառությունը պակաս է ներկայացնում, կամ ցույց է տալիս իր նախկին ներկայացրածից զգալիորեն ցածր աշխատավարձ (ինչը տեղի ունեցավ այս տասնօրյակի ընթացքում), ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե հարկային մարմինը չի նկատելու այս շեղումները. ավելին, հարկ վճարողն այս դեպքում իրական ռիսկերի մեջ է մտնում: Նշված երկու դեպքերում էլ, հարկատուի համար անխուսափելի կլինեն տարատեսակ ստուգումները: Արդյունքում, վերջինս կարող է 2-3 անգամ ավելի շատ հարկ վճարել,քան պարտավոր էր, չհաշված, որ նրա անունը կարող է հայտնվել տարբեր վարչական վարույթներում”, - ասված է Հարկային պետական ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 6063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW