ՀայՓոստը գործարկել է դրամական փոխանցումների նոր համակարգ

08.09.2021 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Հայկ Կարապետյան #դրամական փոխանցում
ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որով հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել բոլոր փոստային բաժանմունքների միջեւ:

Դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս ընդունումը եւ վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ Եվրոյով: Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումն անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:

«ՀայՓոստը մշտապես զարգացնում է իր բիզնես ուղղությունները՝ առաջարկելով նորարար ու առաջադեմ լուծումներ հատկապես մարզերի բնակիչների համար: Ներհանրապետական փոստային դրամական փոխանցումների այս նոր համակարգով մեր հաճախորդին առաջարկում ենք լավագույն ծառայություն, ապահովում ենք արագություն եւ հասանելիություն՝ հնարավորություն տալով միաժամանակ չորս փոխարժեքով կատարել փոխանցում եւ անմիջապես ստանալ գրեթե 850 բաժանմունքում»,- նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի:
Դիտում՝ 1328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW