ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022թ.-ին

02.09.2021 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #գազի ընդհանուր շուկա #Իյա Մալկինա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան:

Նրա խոսքով՝ գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ ազգային բորսաների հետ համատեղ:



Banks.am-ը հիշեցնում է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ այս տարվա ապրիլին ներկայացվել է ԵՏՀ: Դրանից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Միության երկրներ:
Դիտում՝ 3319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW