ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2021 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #iStudent #ուսանողական վարկեր
ՎՏԲ -Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին եւ ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ եւ մաղթում հաջող ուսումնական տարի:

«Առջեւում հաջողություններով, ուրախություններով, ուսմանական հոգսերով եւ ջանքերով լի տարի է: Կրթված երիտասարդությունը մեր երկրի ապագան է: ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին  ինքնաբացահայտել եւ կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների եւ ասպիրանտների համար՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողությունների եւ ձեռքբերումների համար: Մասնագիտական պրակտիկան բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին առաջարկում է նաեւ բանկային տարբեր պրոդուկտներ`աջակցելով կրթության զարգացմանը եւ ապագա սերնդի նոր գաղափարների ու նախագծերի իրականացմանը:

Բանկը, միջազգային Visa վճարային համակարգի հետ համատեղ, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին առաջարկում է iStudent քարտ: iStudent քարտը բազմարժութային եւ միջազգային քարտ է` բացառիկ երիտասարդական դիզայնով, որը թողարկվում է անվճար, սպասարկվում է հատուկ սակագներով եւ հնարավորություն է տալիս գումար պահել միաժամանակ չորս արժույթով:

iStudent քարտով ուսանողները կարող են իրականացնել ներբանկային եւ միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների եւ ծառայությունների համար Հայաստանում եւ արտերկրում, եւ ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով:

«Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն սերմանելու, բանկային սպասարկման հմտություններ եւ դրամական միջոցների նկատմամբ պատասխանատվություն զարգացնելու համար: Վճարային քարտը կանխիկ դրամի փոխարինման հարմար եւ անվտանգ այլընտրանք է, որը հնարավորություն է տալիս տարատեսակ բանկային գործարքներ իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն բանկում գործող սակագների»,- նշել են բանկում:

iStudent քարտը կարող է կատարել նաեւ ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաեւ բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների եւ միջոցառումների:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է կրթություն ստանալու հնարավորությունները եւ առաջարկում է ձեւակերպել ուսանողական վարկեր ոչ միայն տեղական, այլեւ միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններում ուսման համար, վերապատրաստման տարբեր դասընթացների համար վճարելու, ինչպես նաեւ վճարովի կրթություն ստացող երեխաների ուսման վարձը վճարելու նպատակով:

Վարկը տրամադրվում է տարեկան 6%-16.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 6.17%-24%)` 3 ամսից մինչեւ 10 տարի մարման ժամկետով: Վարկի նվազագույն գումարը 50 հազար դրամ է, առավելագույնը` 5 միլիոն դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, ուսանողական վարկերի վերաբերյալ՝ այս հղումով, ինչպես նաեւ բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:
Դիտում՝ 2012
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW