COVID-19 դեմ պատվաստանյութի մշակող Moderna Inc.-ի բաժնետոմսերը 2021 թվականին ցույց են տալիս S&P 500 ֆոնդային ինդեքսի արժեթղթերի լավագույն դինամիկան:Moderna-ի, որի համահիմնադիրը եւ տնօրենների խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է, բաժնետոմսերի արժեքն այս տարվա սկզբից աճել է 267% -ով:Այս տարվա առաջին կիսամյակում Moderna-ն ունեցել է $5,9 միլիարդի հասույթ եւ պայմանագրեր կնքել հաջորդ տարվա ընթացքում $12 միլիարդի պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ:2021 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ Moderna-ի կապիտալիզացիան գերազանցում էր 166 մլրդ դոլարը: Tweet Դիտում՝ 5361