Աբու Դաբի ժամանող ՀՀ քաղաքացիները պարտադիր կարանտինի կենթարկվեն

17.08.2021 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աբու Դաբի
Աբու Դաբին այսօրվանից Հայաստանը հեռացրել է «կանաչ ցուցակից», ինչը նշանակում է, որ էմիրություն ժամանող ՀՀ քաղաքացիները պետք է պարտադիր կարանտին անցնեն:

Աբու Դաբին «կանաչ ցանկից» հեռացրել է նաեւ Ավստրիան, Իսրայելը, Իտալիան, Մալդիվյան կղզիները եւ ԱՄՆ-ն:

Այս վեց պետությունների քաղաքացիները Աբու Դաբի ժամանելիս պետք է պարտադիր 10-օրյա կարանտին անցնեն եւ հատուկ թեւնոց կրեն: Այն դեպքում, եթե ժամանողները պատվաստված են, կարանտինի ժամկետը սահմանվում է 7 օր:
Դիտում՝ 3524

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW