Համավարակի դեմ պայքարելու համար Հայաստանին կտրամադրվի $3 մլն դրամաշնորհ

06.08.2021 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անահիտ Ավանեսյան #դրամաշնորհ #կորոնավիրուս
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին $3 մլն դրամաշնորհ կտրամադրի` կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը:

«Դրամաշնորհն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձեւ աճը:

Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու եւ հիվանդներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է համակարգն անընդհատ արդիականացնել, եւ մենք, կորոնավիրուսային համավարակը դիտարկելով մարտահրավեր, նաեւ դիտարկել ենք առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու եւ պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, պատրաստ լինելու մեր այլ մարտահրավերներին դիմակայելու»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Դիտում՝ 1788

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW