ԱՄՀ-ն Ուկրաինային անհատույց ավելի քան $2,7 միլիարդ կհատկացնի

03.08.2021 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Ուկրաինա #աջակցություն
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային կտրամադրի ավելի քան $2,7 միլիարդ՝ «անհատույց եւ առանց լրացուցիչ պայմանների», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համապատասխան որոշումն ընդունվել է ԱՄՀ Կառավարիչների խորհրդի կողմից՝ հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի առաջարկով՝ օգնելու վերականգնել կորոնավիրուսային համավարակից տուժած համաշխարհային տնտեսությունը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՀ-ն որոշում էր ընդունել ռեկորդային 456 միլիարդ SDR (ԱՄՀ հաշվարկային միավոր, $650 միլիարդ) հատկացնել պահուստային ակտիվներից՝ գլոբալ տնտեսության կայունացմանը:



«Այս միջոցները կօգնեն հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի հետեւանքները եւ կխթանեն մեր տնտեսությունը: Ես երախտապարտ եմ ԱՄՀ-ին եւ անձամբ Կրիստալինա Գեորգիեւային այս որոշման համար»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Դիտում՝ 2018

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW