“Յունիբանկը” նախատեսում է փոխանցումների միջոցով վարկերի մարման ծառայություն ներդնել

11.07.2008 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. UNIStream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը 2008թ.-ի առաջին կիսամյակի## ընթացքում հասել է $324,5 մլն-ի` նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցելով 40,3 %-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՙՅունիբանկի՚ մամլո ծառայությունում, UNIStream-ին բաժին է հասնում դրամական փոխանցումների հայկական շուկայի 50 %-ը:

Հաշվի առնելով դրամական փոխանցումների նկատմամբ աճող պահանջարկը, “Յունիբանկը” ներդրել է նոր ծառայություններ. այսուհետ Հայաստանից փոխանցումները կատարվում են նաեւ ռուսական ռուբլիներով, կա UNIStream քարտային հաշվի լրացման հնարավորություն:

Ծրագրվում է նաեւ փոխանցումների միջոցով վարկերի մարման ծառայության ներդրում:

Դիտում՝ 7032

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW