ՀայՓոստն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

01.07.2021 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Ղրղզստանի փոստ #համաձայնագիր

ՀայՓոստը եւ Ղրղզստանի փոստը հայտարարել են փոստային, լոգիստիկ, ֆինանսական, բեռնափոխադրումների ոլորտներում նոր համագործակցության մեկնարկի մասին:

ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ Ղրղզստանի փոստի տնօրեն Էսեն Շերբոտոյեւը համագործակցության համաձայնագիրը ստորագրել են Երեւանի նորաբաց, վերաբրենդավորված 0019 փոստային բաժանմունքում:

«ՀայՓոստը բարեփոխումների ճանապարհին է եւ նպատակ ունի ապահովել փոստային կապի արդյունավետ զարգացում: Մենք սկիզբ ենք դրել փոստային ծառայություների մատուցման  նոր մշակույթի ձեւավորմանը եւ միջազգային համագործակցությունների ընդլայնմանը, որոնցով մեր հաճախորդներին մշտապես կառաջարկենք նորարար եւ առաջադեմ լուծումներ»,- ասել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հայփոստում նշել են, որ նոր համագործակցությունը կբարելավի հաճախորդների համար ծառայությունների որակը, ինչպես նաեւ Ղրղզստանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման լոգիստիկան:

Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաեւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:

Դիտում՝ 859

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW