ԵԱՏՄ փոխադարձ հաշվարկներում ռուբլու մասնաբաժինը կազմել է ավելի քան 70%
23.06.2021 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ freesmi.by

«ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեջ նկատվում է ռուսաստանյան ռուբլու դերի ուժեղացման միտում: Վերջին հինգ տարվա ընթացքում դրա մասնաբաժինը վճարումների կառուցվածքում ավելացել է մինչեւ 72,5%»,- ասել է Օվերչուկը՝ մանրամասնելով, որ խոսքը 2019 թվականի տվյալների մասին է:
Փոխվարչապետը կարծում է, որ Միության տնտեսությունը 2021 թվականին կարող է աճել 3,2%-ով: Ըստ նրա՝ համավարակի ընթացքում ԵԱՏՄ տնտեսության անկումն ավելի ցածր էր, քան Եվրամիությունում:
«2020 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների սթրես թեստավորումը վկայում է դրանց կենսունակության մասին: ԵԱՏՄ տարածքում տնտեսական անկումը կազմել է 2,9%: Համեմատության համար նշենք, որ Եվրամիության ՀՆԱ-ի անկումը կազմեց 6,3%, իսկ եվրոգոտունը՝ 6,6%»,- նկատել է Օվերչուկը:
Նա նաեւ նշել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է մշակեն նոր տնտեսական քաղաքականություն՝ պայմանավորված ածխաջրածնային էներգիայի աղբյուրների օգտագործումը սահմանափակող ԵՄ միջոցներով:
«ԵԱՏՄ-ն պետք է մշակի եւ ընդունի այս ոլորտում ընդհանուր տնտեսական քաղաքականություն, օգտագործի հավաքական բանակցային ռեսուրսը փոխգործակցելու համար այնպիսի խոշոր տնտեսությունների հետ, ինչպիսիք են ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը»,- ասել է փոխվարչապետը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: